* * *

Если ты делаешь добро,
люди обвинят тебяв скрытой корысти и себялюбии.
И все же твори добро!
Если тебя сопровождает успех,
ты приобретешь тайных и явных врагов.
И все же стремись к успеху!
Добро, сделанное тобой,
уже завтра
будет забыто.
И все же твори добро!
Честность и открытость сделают тебя уязвимым.
И все же будь открытым!
То, что ты строил годами,
может развалиться в одну минуту.
И все же строй!
Люди потребуют помощи,
но потом
они же будут упрекать тебя за нее.
И все же помогай людям!
Отдашь миру все лучшее, что имеешь
и получишь жестокий удар.

 И все же отдавай миру все лучшее, что у тебя есть!
( Мать Тереза )
Комментариев: 2

Մեր մանկության մուլտֆիլմը. դիտեք











Комментариев: 3

Знаменитые армяне мира


Шарль Азнавур

 


Армен Джигарханян



Арам Хачатурян




Арно Бабаджанян


 

Евгений Петросян





Mгер Mкртчян
 

Вик Дарчинян


 Артур Абрахам


 Ким Кардашьян 


Андре Агасси


Дживан Гаспарян


Гарик Мартиросян



Шер (
Ше́рилин Саркися́н)



Уильям Сароян




  (Կարող եք լրացումներ կատարել

 Mожете внести дополнения)
 
Комментариев: 9

Մանկության փշրված երգ

Մանկությա'ն օրեր,երազի նման անցաք, գնացիք,
                                                                                        Էլ չեք դառնալու...
                                Առաջին ընկերուհիս
 
 Սոնան դասերն էր սովորում, մայրը ասաց, որ ավելի ուշ գամ...
 Մեր տունը հեռու չէր` նրանց տան հարևանությամբ, այնպես որ վերադարձա` հիասթափությամբ ու այդ  տարիքիս ամենահաճախ կրկնվող աղոթքով. '' Աստված ջա'ն, թո'ղ Սոնան շուտ պրծնի դասերը"...
Ես ու Սոնան շատ էինք սիրում միասին խաղալ: Երբ ընտանիքով տեղափոխվեցինք գյուղի այդ հատված, ես 4 տարեկան էի, Սոնան 2 կամ 3 տարով մեծ էր ինձանից: Թե որտեղից էին նրանք եկել, ես երկար տարիներ չէի հասկանում: Երբ մամաս հարցրել էր` "Ազիզ ջա'ն,  որտեղի՞ց եք", Սոնան պատասխանել էր. " Ես որ ծնվեցի, ծնվեցի Գերմանիայում, եղբայրս որ ծնվեց, ծնվեց Երևանում, փոքր եղբայրս որ ծնվեց, ծնվեց Արշալույսում (հետո Սոնան մի քույր էլ ունեցավ, որ ծնվեց Ղարաբաղում )
 Առաջին իսկ օրվանից, երբ հարևանուհիս մեզնից "կոֆեաղաց" ուզեց, մենք ծանոթացանք ու դարձանք ընկերուհիներ":


                                    Առաջին պատկերացում. դպրոց

"Երևի Սոնան դասերը սովորեց, պրծավ",- մտածեցի ես ու շտապեցի. "մա'մ, ես  գնում եմ խաղալու"...
 Ամեն անգամ մեր հարևանի տունը ավելի ու ավելի հեռու էր թվում. գնում էի,  շտապում, բայց կարծես չէի հասնելու` "Տեսնես էս անգամ ի՞նչ նորություն կա " ,- մտածում էի:
 Սոնան ամեն օր մի նոր բան էր սովորեցնում, պատմում...
… Մենք նստած էինք սեղանի մոտ. ընկերուհիս գրքերը փակեց, դրեց մի անկյունում  ու սկսվեց...
-Գիտե՞ս` ո՞նց են նստում դասի :
-Չէ,-ասացի ես:
-Պետք է ծալես ձեռքերդ, դնես սեղանին, զգաստ ու լուռ նստես:
_Վա~յ, չխոսա
՞մ:
-Չէ',- տոնը բարձրացրեց ընկերուհիս:
-Սո~ն, բա կարամ հետս խաղալիք տանեմ դասի:
-Չէ', -ասաց Սոնան ու շարունակեց,-միայն գիրք,տետր ու գրիչ...

                                                  Ֆլոմները

Էդ օրը ինձ հաճելի անակնկալ էր սպասվում. ընկերուհուս տանը գունավոր "գրիչներ" էին հայտնվել` ֆլոմաստեր կամ ֆլոմ, ով ոնց ուզում, անվանում էր : Էն էլ ի~նչ ֆլոմ`երկկողմանի… հրա~շք, թե էսպիսի հրա~շք...
 Սոնան թույլ էր տալիս, որ նկարեմ դրանցով  (երկուսս էլ կարգին նկարում էինք), բայց շա~տ պատասխանատու գործ էր:
-Հանկարծ ֆլոմները պինդ չսեղմես,-ասում էր նա, ես էլ լսում էի ...ինչպես բացատրել էր Սոնան, թույլ սեղմած նկարելիս "ֆլոմից" ճռռոց պիտի գար, ու վայն եկել Էր `ինձ տարել, թե հանկարծ էդ չարաբաստիկ ճռռոցը չգար...Ընկերուհիս օրվա մեջ մի քանի անգամ ինձ ներում էր... էդ տարի իմ ծննդյան օրը Սոնայենք "ֆլոմներ" նվիրեցին...

                                      Առաջին ուսուցչուհիս 
 
 Մի օր Սոնան սովորականից շուտ տուն եկավ ու մենակ չէր. ինչ-որ հաճելի կին եր ուղեկցում նրան… երբ կինը հեռացավ, գնացի ընկերուհուս տուն: Պարզվեց, որ հարևանուհիս սրտխառնոց է ունեցել, ու նրան տուն է ուղեկցել… ընկեր Կարապետյանը` իր ուսուցչուհին:
 Սոնան շատ էր պատմել ընկեր Կարապետյանի մասին, ու ես առանց տեսնելու արդեն շատ էի սիրում նրան, իսկ այդ օրվանից հետո ուղակի  " սիրահարվեցի":
 Ամեն օր արդեն երկու բանի մասին էի աղոթում` մեկ, որ Սոնան շուտ վերջացնի դասերը, մեկ էլ, որ իմ ուսուցչուհին էլ ընկեր Կարապետյանը լինի, ու քանի որ գյուղում մի դպրոց կար, ու տարրական դասարանի 3 ուսուցիչ, շանսերս շատանում էին (երկրորդ երազանքս էր, որ կատարվեց....)
 
                                        Փշրված երգ

 Արդեն 13:20 է, իսկ դասերը 13:30 են սկսվում, ուշանում եմ...
 Անհանգստությունը ուղեղումս նվագում է ու...
"Պա~տե~րազմ եք գը~նում, խը~րոխտ գը~նա~ցեք, Վար~դա~նի ար~յու~նը ձեր մեջ ի~մա~ցեք..."
… Սոնան այդ օրը շատ ոգևորված էր. հանդես էին անելու դպրոցում: Եկավ ու բոլոր երգերը սկսեց տանը երգել. երգել ու սովորել, ես էլ լսում էի ու… մանկական տարիքում ավելի հեշտ է անգիր անելը...
Չգիտես ինչու, Սոնան ամենից հաճախ հենց այս էր երգում` "Պատերազմ եք գնում...". իննսունականների սկիզբն էր, բնական էր երևի...
 Այնքա~ն խրոխտ էր ընկերուհիս երգում, որ նախանձում էի, մտածում էի արդեն պատերազմի ու զինվորների մասին...
 "Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե'ք"… Քաջ է Սոնան, ի~նչ քաջ է ու բարի...
 ...Արդեն տանն եմ… համալսարանում դասերը ծանրաբեռնված են ու շոգ է… Երևանից մարզ հասնելը կատակ բան չէ...
  Երեկոյան արդեն գիտեի. փաստորեն տարիները Սոնային էլ են փոխել… հիմա Սոնան… աղոթում է, այն էլ` մենակ չէ, շատերի հետ… ես չեմ հավատում, հավատում եմ` չեմ հաշտվում...
 Բա ընտանի՞քը, բա հայրենի ~քը...
...Սոնայենք աղոթում են, երգը աստիճանաբար խլանում է` "Պատերազմ եք գնում..."   Սոնայենք ավելի անհասկանալի ու բարձր են աղոթում, երգը ավելի է խլանում, Սոնայենք ամբողջ ուժով են աղոթում, երգը լռում է… ու լսվում է մանկությունից Սոնայի անաղարտ ձայնը`
 "Վախկոտն ամեն օր է մեռնում, ի~մա~ցեք..."
Комментариев: 5

Без заголовка

 Ուզում էի ապտակել մթությանը`
 ԴՆԹ-ի մոլեկուլը թույլ չտվեց.
 Փակեցի աչքերս ու հիշեցի`
 Մթությունից ենք ծնվել ես էլ, դու էլ, աշխարհն էլ...
 Եղիցի' լույս… հետո եղավ լույս...
 Մթությունից են ծնվել բոլորը`
 Լույսն էլ... 
Комментариев: 11

Հակադիալեկտիկա

Բոլոր հակաները գրպանումս էին, քայլում էի ծանր ու… Հակամարդիկ ամենուր էին`վահանակի բոլոր կոճակների տակ… հակաիդեալներ, հակասկզբունքայիններ, հակառակորդներին համակրողներ` ոչխարության աստիճանի ծամոն որոճող: Հակաարժեքներ, հակահավատացյալներ` աղանդավորության չափ "տաղանդավոր", համասեռամոլներին գովերգողներ, հակասթրեսից հետո երիցս ցնդածներ:
 Բոլոր հակաները գրպանումս էին`Քայլում էի թեթև ու...գրպանս ծակ:
Բոլոր հակաները գրպանումս էին`հանուն ՀԱՆՈւՆԻ...
Комментариев: 15
Страницы: 1 2
накрутить телеграм
Margarita
Margarita
Было на сайте никогда
Читателей: 71 Опыт: 0 Карма: 1
Я в клубах
Красота Пользователь клуба
Фотографируем Пользователь клуба
HANDMADE Пользователь клуба
Любители книг Пользователь клуба
Как сделать? Пользователь клуба
Служба помощи MyPage.Ru Пользователь клуба
клуб обожательниц обуви Пользователь клуба
все 52 Мои друзья