Օն-լայն ժուռնալիստիկա

 

 

  << Ինտերնետին վերաբերող որևէ բան մեխանիկորեն նույնը չէինչ նախկինումՈչինչ
Ո'չ տեխնոլոգիանո'չ արտադրանքը մատուցելու եղանակըոչ էլ մեր գնելու եղանակըո'չ իրար հետ հաղորդակցությունը
ո'չ մեր գրելաոճըոչ մտածելակերպը>>:

                                                                                                                      Ռիչարդ Գինգարդ

 

 Օն-լայն ժուռնալիստիկան կամ այլ կերպ ասած ինտերնետային ժուռնալիստիկան 
զանգվածային լրատվության համեմատաբար ավելի նոր ոլորտ է
լրագրայինռադիո և հեռուստատեսային ժուռալիստիկայի հետ համեմատած:

  Իսկ ինչ է օն-լայն ժուռնալիստիկանինչ է այն իրենից ներկայացնում:

Ամենապարզ սահմանմամբ կարելի է ասելոր այն ժուռնալիստիկայի այն ոլորտն է,
 
որում ինֆոմացիան հրապարակվումտրվում է օն-լայն:

Ըստ Ռոնալդ Դե ՎոլկիՕն-լայն ժուռնալիստիկան պարզապես նշանակում է որակյալ լուրեր և տեղեկատվություն`տեղադրված ինտերնետումմասնավորապես` <<Համաշխարհային սարդոստայնի>> հատվածումուր մարդիկ   կարող են կարդալտեսնել և լսել դրանք իրենց համակարգիչների և այլ նման սարքավորումների միջոցով>>:

 Վիքիփեդիան ինտերնետ ժուռնալիստիկա տերմինը բացատրում է որպես ժուռնալիստիկայի նոր տեսակ, որը ի հայտ է եկել 20-րդ դարի վերջին` ինտերնետի զարգացման և տարածման հետ:

 Սկզբնական շրջանում օնլայն ժուռնալիստիկայի ձևերն առաջացել են որպես արդեն գոյություն ունեցող լրատվամիջոցների ներկայացում: Դրանք   <<մաքուր>> ձևով հայտնվել են միայն 90-ականների կեսերից սկսած:


 
Իհարկե, պետք է հասկանալ, որ ինտերնետում տեղադրված բոլոր նյութերը չեն, որ ժուռնալիստիկա են: Դրա  սահմանը հասկանալուց առաջ պետք է հիշելթե ինչ է ընդհանրապես ժուռնալիստիկան: Լայն իմաստով այն ինֆորմացիայի հավաքումը, մշակումն ու հասարակության դատին հանձնումն է, ըստ այդմ էլ կարելի է ասել, որ օնլայն ժուռնալիստիկան էլ համապատասխանաբար ինֆորմացիա տալն է 
ինտերնետում: Այստեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծել զանգվածային լարատվության իր միջոցը: Ինտերնետային կառույցները կարող են ունենալ  ԶԼՄ-ի կարգավիճակ կամ ոչ: Ինտերնետում  լայն մասսայականություն ունի ժուռնալսիտիկայի անհատականացումը, այսինքն յուրաքանչյուր անհատ կարող է հանդես գալ որպես ինֆորմացիայի ստեղծող և տարածող` առանց որևէ սահմանափակման: Այս երևույթի վառ օրինակ է բլոգերությունը: Իսկ թե կարելի է բլոգերությունը համարել ժուռնալիստիկա, թե ոչ, այդ հարցի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Իհարկե, բոլոր բլոգերներին չէ, որ կարելի է համարել լրագրող, բայց եթե տվյալ բլոգերը հավաքում, մշակում և հրապարակում է ինֆորմացիա, նրա աշխատանքն արդեն կարելի է համարել լրագրություն:

Օնլայն ժուռնալիստիկայի առանձնահատկությունները: Առավելությունները և թերությունները:

Օնլայն ժուռնալիստիկայի առանձնահատկությունները դիտարկելու համար համեմատենք այն ավանդական ԶԼՄ-ի հետ:

Ինչով է այն տարբերվում  դասական լրատվամիջոցներից.

1. Այն հնարավորություն է ստեղծում ` տալ, այսպես ասած, մուլտիմեդիա լրատվություն:

2.Ինտերակտիվ է:

3.Ընթերցողների ավելի լայն   շրջանակ է ընդգրկում:

4.Ակտուալ է:

5.Անսահմանափակ է:

6.Հղումներ անելու հնարավորություն է տալիս:

 Այն հնարավորություն է ստեղծում ` տալ, այսպես ասած, մուլտիմեդիա լրատվություն: Սա նշանակում է, որ  օնլայն ժուռնալիստիկայի նյութը կարող է պարունակել և' տեքստ, և' ձայն, և' տեսանյութ, և' գրաֆիկա:

 Ինտերակտիվ է: Ընթերցողը անմիջապես կարող է կապ հաստատել նյութի հեղինակի և այլ ընթերցողների հետ, արտահայտել իր կարծիքը և տալ նյութի հետ կապված այլ տեղեկություններ:

 Ընթերցողների ավելի լայն  շրջանակ է ընդգրկում: Օնլայն ինֆորմացիան տարածվում է գլոբալ մասշտաբներով` անսահմանափակ:

 Ակտուալ է:Այստեղ տեղեկակատվությունը շատ թարմ է: Պետք է հաշվի առնել նաև նյութի թաքնված ակտուալությունը: Այն կարող է տեղադրված լինել որոշ ժամանակ առաջ, բայց տևականորեն հետաքրքրել ընթերցողներին և մեկնաբանվել նրանց կողմից:

 Անսահմանափակ է: Ինտերնետում չկա տեղի սահմանափակում, այնպես որ այստեղ հնարավոր է գրել շատ երկար: Չկա նաև խնդիր նյութերի պահպանման ժամկետի հետ:

 Հղումներ անելու հնարավորություն է տալիս:Այստեղ պարտադիր չէ, օրինակ, որևէ շարունակական թեման սկզբից ներկայացնել անտեղյակ ընթերցողին, դա կարելի է անել հղումների ձևով:

Այս բոլոր առանձնահատկությունները կալի է համարել որպես օնլայն ժուռնալիստիկայի առավելություններ: Սակայն այս Զլմ-ն զերծ չէ նաև թերություններից: Ի տարբերություն թերթի, այստեղ կարդալը ավելի դժվար է. Էկրանին երկար նայելը ցավեցնում է աչքերը, ավելի շատ է լարվածություն առաջացնում ,ավելի ժամանակատար է` փնտրել, գտնելու և բեռնելու տեսանկյունից: Նաև համակարգիչ և ինտերնետ ունենալը ավելի շատ ծախսերի հետ է կապված: Թերթ կարելի է կարդալ հանգստանալիս, առանց որևէ ինֆորմացիա փնտրելու,  ի տարբերություն ինտերնետի:

                 Ինչպես գրել օնլայն ժուռնալիստիկայի համար

 Օնլայն ընթերցողը ունի որոշակի ակնկալիքներ ու տարբերվող պահանջներ մյուս ԶԼՄ-ի ընթերցողներից: Համացանցում ինֆորմացիան շատ է. ընթերցողը մի քանի րոպեում կարող է անցնել մի էջից մյուսը: Այդ պատճառով էլ օնլայն լրագրողից պահանջվում է ոչ միայն տարբերվող նյութ, այլև որևէ <<Խայծ>>, որը կգրավի ընթերցողին: Օնլայն ընթերցողը ավելի կարճ, մատչելի, արագ ու միևնույն ժամանակ ավարտուն  ու պարզ տեղեկատվություն է փնտրում: Այստեղ կան բազմաթիվ նրբություններ ու կանոններ, որոնք  շատ-շատ են (սա քննարկման ծավալուն թեմա է J):

   Հեռանկարները: Այսօր արդեն ակնհայտ է, որ զանգվածային լրատվության ավանդական միջոցներին ավելացել է ևս մեկը` օնլայն ժուռնալիստիկան, որը օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում: Այս լրատվամիջոցի << իշխանության>> դարաշրջանում պահանջները լրագրողների նկատմամբ փոխվում են: Այժմ համապատասխան կրթությունից բացի անհրաժեշտ է նաև նորագույն տեխնոլոգիաներին տիրապետում և հեռու չէ այն ժամանակը, երբ առանց այդ գիտելիքների  հնարավոր չի լինի գործել ժուռնալիստիկայի ոլորտում ( Խոսքը Հայաստանի մասին է, մյուս շատ ու շատ երկրներում, կարծում եմ,  վաղուց այդպես է):

Այսպես, եթե որոշել եք դառնալ օնլայն լրագրող և ուզում եք իմանալ հաջողվում է, թե ոչ, պարզապես հետևեք ձեր էջի <<рейтинг>>-ին: Բարի <<օնլայն գործունեություն>>:

 

 

 

 

 

 

Обсудить у себя 4
Комментарии (19)
apres Maga,5
du el apres ,An jan, tenanq paron Alaverdyan@ inch kgnahati
Shat hetaqrir ev bazmakoxnai nerkayacvac er internetayin journalistikan. Inc, vorpes ays nyuti @ntercox shat ketaqrqrer tesnel orinakner, kam linqer, voroncov parz kdarnar interneti aravelutyunner@ kam arancnahatkutyunner@, voronc Margaritan keterov andradarcel e.
myus angam anpayman hashvi karnem, Naira jan.
Indz el dur ekav Margaritayi ashxatanq@, teman el shat lavn er,bolor koxmer@ internetayin jurnalistikayi nerkayacrel er,ir araj drvac xndir@ nuypes,aysinqn antexyak @ntercox@ hastat kkaroxana imanal te inch e on-layn jurnalistikan...Iskapes orinakneri  mi poqr pakas er zgacvum,aveli shoshapeli kdarcner…
Shnorhakal em, Aghavni jan, ditoxutyan@ hamadzayn em
Օն-լայն  ժուռնալիստիկան  այն  թեման  է,  որն  այսօր  առանձնապես  պետք  է  հետաքրքրի   լրագրողներին:  Մարգարիտան  լավ  ներկայացրել  էր,  թե  ինչ  ասել  է  օն-լայն  ժուռնալիստիկա,  նաև  դրա   առանձնահատկություններն  ու  թերությունները:  Ես  որպես  լրացում  շատ  կցանկանայի  աշխատանքում  տեսնել  նաև  այս  ոլորտի  առաջընթացների  ու  Հայաստանում  դրա  ներկա  վիճակի  մասին ավելի  մանրամասն  տեղեկություններ,  չնայած  շատ  լավ  էր,  որ  հեղինակը  մատնանշել  էր  այն  հատկություններն  ու  հատկանիշները,  որոնք  պետք է  ունենա  օն-լայն  լրագրողը:
Arm jan,erexeq jan ,bolorid ditoxutyunnerin hamadzayn em, uxaki online jurnalistikan aynqan layn tema e, vor amen inch @ndgrkum e, kareli  e asel, Paron Alaverdyani tvac bolor temaner@, indz tvum e, ete teman minjev verj bacver, hastat ete voch diplomayin, apa kursayin hastat kstacver shnorhakal em ushadrutyan hamar
hamadzayn  em  Mar  jan,  iskapes  cavalun  tema  e
Մարգարիտայի նյութում յուրօրինակ էր մուտքը, որը բացվում էր Ռիչարդ Գինգարդի խոսքերով և վերջը, որը ավարտվեց բարեմաղթանքով: Ընդհանուր աշխատանքը, որը կետ առ կետ բացատրում էր տվյալ տեղեկատվությունը ավելի մատչելի էր դարձնում ընթերցողի աշխատանքը: Կարելի է ասել, որ Մարգարիտան կաարողացել է հակիրճ մատուցել Օն-լայն ժուռնալիստիկայի կերպարը, նրանով հետաքրքրվել ցանկացողներին:

Margarita jan du shat lav gtel es layn temayic durs galu exanaky, nyuty bajanel temaneri ev matucel mas-mas, shat heshtutyamb marsvec. Inc dur ekav hatkapes ayn hatvacy, vortex  tvum es on-line jurnalistikayi hatkanishnery, konkret tarberakum es dnum avandakan ev noraguyn zlm-neri mijev…
Shnorhakal em Mar jan, bolorin shnorhakalutyun komentneri hamar
online jurnalistikan mec tema e ev estex ahavor shat ban ka grelu ,bayc du shat lav nyutd kanonakarel es u hakirch nerkayacrel es,enpes,vor amen mek@ karoxana patkeracum kazmel tvyal temayi shurj...menak blogeri masin es qich xosel,es qo poxaren sra shurj aveli kcavalveyi...))))
 Shnorhakal em karciqi u ditoxutyan hamar, Sat jan.
Mag jan es nman nyut el spasum ei  hinali e u aranc terutyunneri
shaaaaaat shnorhakal em, An jan 
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутить телеграм
Margarita
Margarita
Было на сайте никогда
Читателей: 71 Опыт: 0 Карма: 1
Я в клубах
Красота Пользователь клуба
Фотографируем Пользователь клуба
HANDMADE Пользователь клуба
Любители книг Пользователь клуба
Как сделать? Пользователь клуба
Служба помощи MyPage.Ru Пользователь клуба
клуб обожательниц обуви Пользователь клуба
все 52 Мои друзья