My Armenia
Джермук
Гарни
Gegard
peshernie_goroda
Dadivanq
Agarcin
Amberd
<< Ինտերնետին վերաբերող որևէ բան մեխանիկորեն նույնը չէ, ինչ նախկինում: Ոչինչ:
Ո'չ տեխնոլոգիան, ո'չ արտադրանքը մատուցելու եղանակը, ոչ էլ մեր գնելու եղանակը, ո'չ իրար հետ հաղորդակցությունը,
ո'չ մեր գրելաոճը, ոչ մտածելակերպը>>:
Ռիչարդ Գինգարդ
Օն-լայն ժուռնալիստիկան կամ այլ կերպ ասած ինտերնետային ժուռնալիստիկան
զանգվածային լրատվության համեմատաբար ավելի նոր ոլորտ է`
լրագրային, ռադիո և հեռուստատեսային ժուռալիստիկայի հետ համեմատած:
Իսկ ինչ է օն-լայն ժուռնալիստիկան, ինչ է այն իրենից ներկայացնում:
Ամենապարզ սահմանմամբ կարելի է ասել, որ այն ժուռնալիստիկայի այն ոլորտն է,
որում ինֆոմացիան հրապարակվում, տրվում է օն-լայն:
Ըստ Ռոնալդ Դե Վոլկի, Օն-լայն ժուռնալիստիկան պարզապես նշանակում է որակյալ լուրեր և տեղեկատվություն`տեղադրված ինտերնետում, մասնավորապես` <<Համաշխարհային սարդոստայնի>> հատվածում, ուր մարդիկ կարող են կարդալ, տեսնել և լսել դրանք իրենց համակարգիչների և այլ նման սարքավորումների միջոցով>>:
Վիքիփեդիան ինտերնետ ժուռնալիստիկա տերմինը բացատրում է որպես ժուռնալիստիկայի նոր տեսակ, որը ի հայտ է եկել 20-րդ դարի վերջին` ինտերնետի զարգացման և տարածման հետ:
Սկզբնական շրջանում օնլայն ժուռնալիստիկայի ձևերն առաջացել են որպես արդեն գոյություն ունեցող լրատվամիջոցների ներկայացում: Դրանք <<մաքուր>> ձևով հայտնվել են միայն 90-ականների կեսերից սկսած:
Իհարկե, պետք է հասկանալ, որ ինտերնետում տեղադրված բոլոր նյութերը չեն, որ ժուռնալիստիկա են: Դրա սահմանը հասկանալուց առաջ պետք է հիշել, թե ինչ է ընդհանրապես ժուռնալիստիկան: Լայն իմաստով այն ինֆորմացիայի հավաքումը, մշակումն ու հասարակության դատին հանձնումն է, ըստ այդմ էլ կարելի է ասել, որ օնլայն ժուռնալիստիկան էլ համապատասխանաբար ինֆորմացիա տալն է
ինտերնետում: Այստեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծել զանգվածային լարատվության իր միջոցը: Ինտերնետային կառույցները կարող են ունենալ ԶԼՄ-ի կարգավիճակ կամ ոչ: Ինտերնետում լայն մասսայականություն ունի ժուռնալսիտիկայի անհատականացումը, այսինքն յուրաքանչյուր անհատ կարող է հանդես գալ որպես ինֆորմացիայի ստեղծող և տարածող` առանց որևէ սահմանափակման: Այս երևույթի վառ օրինակ է բլոգերությունը: Իսկ թե կարելի է բլոգերությունը համարել ժուռնալիստիկա, թե ոչ, այդ հարցի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Իհարկե, բոլոր բլոգերներին չէ, որ կարելի է համարել լրագրող, բայց եթե տվյալ բլոգերը հավաքում, մշակում և հրապարակում է ինֆորմացիա, նրա աշխատանքն արդեն կարելի է համարել լրագրություն:
Օնլայն ժուռնալիստիկայի առանձնահատկությունները: Առավելությունները և թերությունները:
Օնլայն ժուռնալիստիկայի առանձնահատկությունները դիտարկելու համար համեմատենք այն ավանդական ԶԼՄ-ի հետ:
Ինչով է այն տարբերվում դասական լրատվամիջոցներից.
1. Այն հնարավորություն է ստեղծում ` տալ, այսպես ասած, մուլտիմեդիա լրատվություն:
2.Ինտերակտիվ է:
3.Ընթերցողների ավելի լայն շրջանակ է ընդգրկում:
4.Ակտուալ է:
5.Անսահմանափակ է:
6.Հղումներ անելու հնարավորություն է տալիս:
Այն հնարավորություն է ստեղծում ` տալ, այսպես ասած, մուլտիմեդիա լրատվություն: Սա նշանակում է, որ օնլայն ժուռնալիստիկայի նյութը կարող է պարունակել և' տեքստ, և' ձայն, և' տեսանյութ, և' գրաֆիկա:
Ինտերակտիվ է: Ընթերցողը անմիջապես կարող է կապ հաստատել նյութի հեղինակի և այլ ընթերցողների հետ, արտահայտել իր կարծիքը և տալ նյութի հետ կապված այլ տեղեկություններ:
Ընթերցողների ավելի լայն շրջանակ է ընդգրկում: Օնլայն ինֆորմացիան տարածվում է գլոբալ մասշտաբներով` անսահմանափակ:
Ակտուալ է:Այստեղ տեղեկակատվությունը շատ թարմ է: Պետք է հաշվի առնել նաև նյութի թաքնված ակտուալությունը: Այն կարող է տեղադրված լինել որոշ ժամանակ առաջ, բայց տևականորեն հետաքրքրել ընթերցողներին և մեկնաբանվել նրանց կողմից:
Անսահմանափակ է: Ինտերնետում չկա տեղի սահմանափակում, այնպես որ այստեղ հնարավոր է գրել շատ երկար: Չկա նաև խնդիր նյութերի պահպանման ժամկետի հետ:
Հղումներ անելու հնարավորություն է տալիս:Այստեղ պարտադիր չէ, օրինակ, որևէ շարունակական թեման սկզբից ներկայացնել անտեղյակ ընթերցողին, դա կարելի է անել հղումների ձևով:
Այս բոլոր առանձնահատկությունները կալի է համարել որպես օնլայն ժուռնալիստիկայի առավելություններ: Սակայն այս Զլմ-ն զերծ չէ նաև թերություններից: Ի տարբերություն թերթի, այստեղ կարդալը ավելի դժվար է. Էկրանին երկար նայելը ցավեցնում է աչքերը, ավելի շատ է լարվածություն առաջացնում ,ավելի ժամանակատար է` փնտրել, գտնելու և բեռնելու տեսանկյունից: Նաև համակարգիչ և ինտերնետ ունենալը ավելի շատ ծախսերի հետ է կապված: Թերթ կարելի է կարդալ հանգստանալիս, առանց որևէ ինֆորմացիա փնտրելու, ի տարբերություն ինտերնետի:
Ինչպես գրել օնլայն ժուռնալիստիկայի համար
Օնլայն ընթերցողը ունի որոշակի ակնկալիքներ ու տարբերվող պահանջներ մյուս ԶԼՄ-ի ընթերցողներից: Համացանցում ինֆորմացիան շատ է. ընթերցողը մի քանի րոպեում կարող է անցնել մի էջից մյուսը: Այդ պատճառով էլ օնլայն լրագրողից պահանջվում է ոչ միայն տարբերվող նյութ, այլև որևէ <<Խայծ>>, որը կգրավի ընթերցողին: Օնլայն ընթերցողը ավելի կարճ, մատչելի, արագ ու միևնույն ժամանակ ավարտուն ու պարզ տեղեկատվություն է փնտրում: Այստեղ կան բազմաթիվ նրբություններ ու կանոններ, որոնք շատ-շատ են (սա քննարկման ծավալուն թեմա է J):
Հեռանկարները: Այսօր արդեն ակնհայտ է, որ զանգվածային լրատվության ավանդական միջոցներին ավելացել է ևս մեկը` օնլայն ժուռնալիստիկան, որը օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում: Այս լրատվամիջոցի << իշխանության>> դարաշրջանում պահանջները լրագրողների նկատմամբ փոխվում են: Այժմ համապատասխան կրթությունից բացի անհրաժեշտ է նաև նորագույն տեխնոլոգիաներին տիրապետում և հեռու չէ այն ժամանակը, երբ առանց այդ գիտելիքների հնարավոր չի լինի գործել ժուռնալիստիկայի ոլորտում ( Խոսքը Հայաստանի մասին է, մյուս շատ ու շատ երկրներում, կարծում եմ, վաղուց այդպես է):
Այսպես, եթե որոշել եք դառնալ օնլայն լրագրող և ուզում եք իմանալ հաջողվում է, թե ոչ, պարզապես հետևեք ձեր էջի <<рейтинг>>-ին: Բարի <<օնլայն գործունեություն>>:
...Немного помолчав, она сказала: «Но нам же негде жить, у нас нет дома».
Он рассмеялся и сказал, что у него есть зонтик, совсем новый, который сам раскрывается, если нажать на кнопку. И зонтик — это прекрасный дом, очень уютный для двоих. Правда, у него нет стен, но зато стоит протянуть руку, и вы узнаете, какое на улице время года, например, прошла весна или все еще идет.
С таким домом, как зонтик, удобно путешествовать, приятно слушать дождь и еще...
Но она не спросила: «что еще...» и ушла к другому, у которого была однокомнатная квартира со всеми удобствами, но, наверное, все-таки не было такого зонтика, а если и был, то, согласитесь, зачем человеку два дома, это же смешно...
Теперь, спустя много лет, она наконец поняла, какой это был чудесный зонтик, маленький парашют, держась за который вдвоем, можно улететь далеко-далеко, особенно в дождливые дни...
И она тоскует в своей уже трехкомнатной квартире, потому что, чем больше квартира, тем дальше друг от друга те, кто в ней живут, и когда идет дождь, она готова броситься вниз, чтобы разыскать свой зонтик, но разве с пятнадцатого этажа узнаешь, какой зонтик твой?
А если и узнаешь, то ведь неизвестно — исправно ли сегодня работает лифт.